copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 19:20 16-01-2025

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ, ներկայացվել են նախորդ տարվա ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվել են ապագա ծրագրերի իրականացման հեռանկարները։