Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:25 15-01-2025

Գյումրիում շտապօգնության մեքենայի ու «Մերսեդեսի» վթարից 5 տուժած կա

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում վթար է եղել, որի հետևանքով կա 5 տուժած։

Oragir.News-ին Գյումրի բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ Վաղինակ Հովհաննիսյանի փոխանցմամբ` Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել շտապօգնության մեքենայի անձնակազմը և «Մերսեդեսի» վարորդը։
«5 տուժածների վիճակը գնահատվում է բավարար, ստացել են մակերեսային վնասվածքներ, քերծվածքներ, տուժածներից մեկի մատն է կոտրվել։ Ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը, նրանց կյանքին սպառնացող վտանգ չկա»,-հայտարարեց Վաղինակ Հովհաննիսյանը։

Ականատեսների պատմելով շտապօգնության մեքենան ազդանշանով անցել է, «Մերսեդեսի» վարորդը չի կարողացել այդ պահին արգելակի մեքենան, ինչի արդյունքում տեղի է ունեցել վթարը։

Oragir.News-ի տեղեկություններով` շտապօգնության մեքենայի հիվանդը հոգեկան առողջության կենտրոնի բուժառուներից է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում