Ներքին 1 տարի առաջ - 22:30 14-01-2025

3 անշարժ գույք, 2 մեքենա, թանկարժեք ոսկեղեն, 5 մլն եկամուտ․ Փարաքարի «նորընտիր» ԺՊ-ի և նրա կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում կայացած փրայմերիզի արդյունքներով համայնքի ղեկավարի ԺՊ-ի է ընտրվել նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ դառնալով համայնքապետի պաշտոնակատար։ Նա առաջիկայում կայանալիք արտահերթ ընտրություններում կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

Oragir.News-ն ուսումնասիրել և իր ընթերցողներին է ներկայացնում Լյուդվիգ Գյուլնազարյանի և նրա կնոջ՝ Հեղինե Ալեքսանյանի հայտարարագրերը․

Որպես անշարժ գույք՝ Գյուլնազարյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 հողամաս՝ Փարաքարում, որոնցից առաջինը նա գնել է 2013 թվականի մարտի 21-ին, երկրորդը՝ նվիրատվություն ստացել 2023 թվականի հունվարի 25-ին։ Տարեվերջին այս հողամասերը պահպանվել են։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2002 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2014 թվականի հունվարի 13-ին։ Մեքենան ևս տարեվերջին պահպանվել է։

Վերջինս հայտարարագրել է 2 մլն դրամը գերազանցող՝ 5 մլն դրամ արժեքով ոսկեղեն, որը նվիրատվություն է ստացել դեռևս 2000 թվականին։ Այս ոսկեղենը տարեվերջին պահպանվել է։ Նա նաև 90 օրից ավելի ժամկետով տիրապետում է 3-րդ անձի պատկանող ոսկեղենի, որի արժեքը նշված է 4 դրամ։

Գյուլնազարյանը անկանխիկ միջոցներ չի հայտարարագրել։ Նա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 2 մլն դրամ, տարեվերջին՝ 1 մլն դրամ։

2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 4 մլն 391․885 դրամ, որը Փարաքարի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։

Գյուլնազարյանի կինը՝ Հեղինե Ալեքսանյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 հողամաս՝ Փարաքարում, որը նա գնել է 2005 թվականի հունիսի 16-ին։ Տարեվերջին այս հողամասը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2006 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2018 թվականի հունիսի 25-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Հեղինե Ալեքսանյանը կանխիկ և անկանխիկ միջոցներ չի հայտարարարգել։

2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 1 մլն 327․432 դրամ, որից 835․449 դրամը՝ Փարաքարի միջնակարգ դպրոցից, 491․983 դրամն էլ՝ Թաիրովի միջնակարգ դպրոցից ստացած աշխատավարձն է։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում