Արտաքին 1 տարի առաջ - 10:55 11-01-2025

ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները․ Ժան-Նոել Բարոն․ «Ամերիկայի ձայն»

Գրենլանդիան հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում: Հսկայական, արկտիկական տարածքն ունի ինքնավարություն, բայց Դանիայի կազմում է։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ չբացառեց ռազմուժի կիրառումը կամ տնտեսական հարկադրանքը՝ ավելի քան 2,1 միլիոն քառակուսի կիլոմետր կազմող, բայց մոտ 55 հազար բնակչություն ունեցող կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:

Սպիտակ տան ապագա ղեկավարի խոսքով՝ նման քայլն անհրաժեշտ է ազատ աշխարհը պաշտպանելու համար:

Կրեմլից հայտարարություն է հնչել:

«Արձանագրել ենք իրավիճակի այս բավականին կտրուկ զարգացումը։ Արկտիկայի գոտին մեր ազգային և ռազմավարական շահերի գոտի է։ Մենք ներկա ենք արկտիկական գոտում, և կշարունակենք լինել այնտեղ»,- ասել է Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Մոլորակի ջերմացումը ծովային նոր ուղիներ է բացում և հասանելիություն ապահովում դեպի արժեքավոր ռեսուրսներ՝ ասում է Council on Foreign Relations հաստատության վերլուծաբան Լիանա Ֆիքսը:

«Այն դառնում է ավելի ռազմականացված գոտի, որտեղ մուտք ունեն ոչ միայն Արկտիկայի հարևանները։ Սա Ռուսաստանի դիրքորոշումն էր, որը նրանք ի սկզբանե որդեգրել էին, բայց այժմ նրանք համագործակցում են չինական ծովային ուժերի հետ: Այսպիսով, Արկտիկան ավելի է դառնում մեծ տերությունների մրցակցության գոտի, և Միացյալ Նահանգները մտահոգված է, որ պարտվում է այս խաղում»,- նշում է Ֆիքսը:

Դանիայի իշխանությունները պնդում են, թե Գրենլանդիան չի վաճառվում, բայց բաց են Միացյալ Նահանգների հետ ավելի խորը համագործակցության համար:

«Տեսնում եմ մի նախագահ, ով պատրաստվում է տեղափոխվել Սպիտակ տուն, ով մեծ ուշադրություն է դարձնում Արկտիկայի հարցերին, և ես կարող եմ հասկանալ այդ: Մենք էլ՝ դանիական կողմից ունենք [մտահոգություններ], որոնք առկա են նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է Դանիայի արտգործնախարար Ռասմուսենը:

Եվրոպացի այլ առաջնորդներ, մեղմ ասած, համակարծիք չեն Թրամփի հետ:

«Բացառվում է, որ Եվրամիությունը թույլ տա աշխարհի ցանկացած երկրի՝ սկսած Ռուսաստանից, խախտել իր ինքնիշխան սահմանները»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:

«Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը գործում է յուրաքանչյուր երկրի պարագայում՝ անկախ նրանից՝ մեզնից արևելք է, թե արևմուտք»,- իր հերթին ընդգծել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Այս ամենի ֆոնին՝ Գրենլանդիայի կառավարությունը հանդես է եկել պահանջով՝ անկախության հանրաքվե անցկացնել՝ պնդելով, թե միայն կղզու ժողովուրդն է իրավասու որոշել Գրենլանդիայի ապագան:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի