Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:06 09-01-2025

Պուտինի ներողությունը և Մեդվեդևի հեգնանքը, թուրքական ներխուժման վտանգը. Միջազգային լրահոսն այսօր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 9-ի միջազգային կարևոր լուրերը։

Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի զարմանա եթե Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից հետո հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ «Հաշվի առնելով հայ ղեկավարների՝ ԵՄ հետ ամուսնանալու ցանկությունը, կարելի է ուղղակիորեն դիմել եվրոպացիներին։ ԵՄ սիրում են «դրախտ մուտքի թեկնածուներին» օգնել գումարով և զենքով»,- РИА Новости գործակալության հետ զրույցում հեգնել է Մեդվեդևը և հավելել, որ «Եվրամիությունն այս առումով հրաշալի ուկրաինական փորձ ունի»։ Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարել է, որ չնայած իր լիազորությունների ժամկետի ավարտին՝ ինքը «շարունակում է կատարել նախագահի պարտականությունները»։Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է իր գրասենյակի բացման ժամանակ՝ պնդելով, որ դա «նախագահի նստավայր հանդիսացող Օրբելյանների պալատի շարունակությունն է»։ Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ առաջիկա օրերին մեկնելու է Միացյալ Նահանգներ՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և նորընտիր խորհրդարանի կողմից անցկացված նախագահի ընտրությունը՝ հայտարարելով, որ երկրի միակ լեգիտիմ իշխանությունը ինքն է։

Եթե Սիրիայի հյուսիսում գործող քրդական խմբավորումները վայր չդնեն զենքերն, ապա Թուրքիայի զինված ուժերը կարող են հատել այդ երկրի հետ սահմանը՝ հարձակում ձեռնարկելով «ահաբեկչական կազմավորումների դեմ»։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ գործողությունների ընթացքում թուրքական կողմը հարգելու է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Իշխանամետ Turkiye պարբերականի տեղեկություններով՝ հնարավոր հարձակմանը կարող են մասնակցել նաև Անկարայի հետ համագործակցող սիրիական խմբավորումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան