Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:47 08-01-2025

Փաշինյանի պատասխանը Ալիևին, Սնուփ Դոգի չկայացած համերգն ու 6 մլն դոլարը․ Ամփոփ լուրեր. ներքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 8-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալից հայտարարություններին՝ պնդելով, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: «Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմի հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանոմ նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ Հայաստանը չի գնալու այդ ճանապարհով, կիրառելու են ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու:

Չնայած Արցախի լիակատար բռնազավթումից ու հայաթափումից հետո Հայաստանի իշխանությունները վստահեցնում էին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը դուրս է եկել բանակցությունների օրակարգից, այնուամենայնիվ Ալիևը երեկ հերթական անգամ հայտարարեց՝ միջանցքը պետք է բացվի, ու Հայաստանում որքան շուտ դա հասկանան, այնքան լավ։ Ի պատասխան Ալիևի սպառնալիքների, Փաշինյանը ստահեցրել է, որ իրենք իրագործելու են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և կրկին հիշեցրել ապաշրջափակման հարցում հայկական կողմի ներկայացրած առաջարկները։ «Մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահին արձագանքել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, նշել՝ Հայաստանը ցանկանում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև լինել ոչ թե սեպ, այլ կամուրջ, կապող օղակ։ «Հայաստանը չի ուզում և չի էլ պատրաստվում, շահեկան էլ չի լինել պատնեշ, մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր երկրներն ուզում են հարաբերություններ, առևտուր, շարժ ունենալ մնացած բոլոր երկրների հետ։ Սա բխում է պետությունների կենսական շահերից։ Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև»,- նշել է Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան