Ներքին 1 տարի առաջ - 18:31 08-01-2025

Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, իրենք Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք չեն բերել. Հակոբյան

ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը, աղաղակեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», երբ մերժեց մեր ինքնորոշման իրավունքը, երբ միակամ որոշեց, որ ավելի լավ է հազարավոր զոհերի արդյունքում հանձնի Արցախը, երբ Պրահայում հայտարարեց, որ Արցախն Ադրբեջան է: Այս մասին իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր Արարատ Միրզոյանի ասուլիսին։

«Ցավով պիտի նշեմ, որ այլևս օրինաչափություն է դարձել իրենց հորինածը, սուտը, կեղծիքը վստահաբար պնդելը, այնպես, ինչպես «Սոֆիայում Արցախի և ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Արցախի կողմից մերժելը», այնինչ որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել։

Դրանք չեն կայացել, որովհետև ադրբեջանի հետ նման պայմանավորվածություն իրենք պարզապես ձեռք չեն բերել։ Անամոթ վստահությամբ և իբրև թե «հաջողություն» արտգործնախարարը նշում է, որ իրենց «ջանքերի շնորհիվ» մենք կարող էինք մնալ Արցախում որպես ադրբեջանի քաղաքացիներ և «իրավունք ունենալ» խոսել հայերեն։

Իսկ իրականում, այս խեղճուկրակների հետ նույնիսկ երկխոսություն չկա, իսկ պատերազմի շահառուն կրկին ժողովուրդն է լինելու։ Իսկ իրենք ի՞նչ, ամենաշատը, որ անելու են բոցաշունչ, ոտնկայս իրենց իսկ կենացներն են խմելու, այնպես ինչպես Արցախում էին անում։

Արարատ Միրզոյանը լավ կհիշի…»,- գրել է Մետաքսե Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում