Ներքին 1 տարի առաջ - 21:10 05-01-2025

Հայաստանի հզորացումը պետք է դառնա բարձրագույն արժեք. Արամ Ա կաթողիկոսի պատգամը

Հայաստանի հզորացումը պետք է դառնա բարձրագույն արժեք, իսկ Լիբանանի և Սիրիայի հայ համայնքների վերականգնումը պետք է դառնա համազգային առաջնահերթություն։ Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի ուղերձում, որը նա հղել է Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ։

Կաթողիկոսն իր ուղերձում ողջունել է հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան բոլոր հոգևոր հայրերին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին, Երուսաղեմի հայոց պատրիարք տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին ևԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։

«Տարբեր տագնապներով լեցուն ժամանակներում ենք ապրում։ Քաղաքական, տնտեսական, կլիմայական ու բազմաթիվ այլ տագնապների ու պատերազմների հետևանքները հուսահատության և անորոշության մթնոլորտ են ստեղծել ամենուրեք: Նույն մթնոլորտում էլ ապրում է ամբողջ հայությունը։ Հայաստանի համար անորոշ իրավիճակ և հուսահատ մթնոլորտ է ստեղծվել ապագայի նկատմամբ նաև Արցախի կորստի պատճառով»,- ասված է ուղերձում։

Արամ Ա-ն նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ապրող սփյուռքահայերն էլ ինքնության կորստի առաջ են կանգնել, նոր վտանգներ են առաջացել։ Կաթողիկոսը շեշտել է՝ Սիրիայում և Լիբանանում շարունակում են ծանր ցնցումների ենթարկվել։

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հիշատակելով հռոմեացիներին ուղղված Պողոս առաքյալի պատգամը՝ «Նեղությունը համբերություն է տալիս, համբերությունը՝ տոկունություն, տոկունությունը՝ հույս», նշել է, որ անհրաժեշտ է ուժերը համախմբել ու հեռու մնալ զգացական մոտեցումներից։

«Հարկ է ազգային ուժերը համախմբել և ապագայի հանդեպ հավատով ու ամուր վճռակամությամբ պայքարել մեր հայրենիքին ու գոյությանը սպառնացող վտանգների դեմ: Հայաստանի հզորացումը պետք է դառնա բարձրագույն արժեք, իսկ Լիբանանի և Սիրիայի հայ համայնքների վերականգնումը պետք է դառնա համազգային առաջնահերթություն։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան