Ներքին 1 տարի առաջ - 20:44 04-01-2025

Telcell-ի հերթական խաբեությունը․ QR ուղետոմսերի 7-օրյա ժամկետը կրճատվել է

Երևանում ստեղծված տրանսպորտային կոլապսի ֆոնին Telcell ընկերության շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Մասնավորապես՝ այս ընկերությունը ոլորտում ստացել է մենաշնորհ, որը, բազմաթիվ մասնագետների պնդմամբ, տեղի է ունեցել պետական հովանավորչությամբ ու հակամրցակցային պայմաններում։

Telcell ընկերությունը հերթական խաբերությունն է կատարել՝ կրճատելով QR ուղետոմսերի 7-օրյա ժամկետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Հարություն Մանսուրյանը։

«Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Tigran Avinyan

Telcell կբացատրե՞ք.

1. Ի՞նչ տրամաբանությամբ որոշեցիք, որ ուղևորատոմսը վավեր է 7 օր։ Ոչ մի երկրում այդպիսի կարգավորում չեմ տեսել։

2. Ի՞նչ իրավունքով է Թելսելը այդ 7 օրը սարքում 6 կամ 4 օր՝ նկարում։

3. Ո՞վ և ինչպե՞ս է փոխհատուցում չօգտագործված ուղևորատոմսերի համար. տրամաբանական չէ, որ քաղաքացին վճարի մի բանի համար ու չկարողանա օգտագործել, որովհետև առաջին կետով քաղաքապետարանը, մեղմ ասած, անիմաստ որոշում է կայացրել, երկրորդ կետով՝ Թելսելն այդ անիմաստ որոշումն անօրինական է կիրառում»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել