Ներքին 1 տարի առաջ - 20:21 01-01-2025

Մաշտոցի պուրակն անմխիթար վիճակում է, ամենուր աղբ է թափված

Ամանորին քաղաքացիներն ավանդաբար մաքրում են իրենց տներն ու բնակարանները, բակերը, ազատվում ավելրոդ իրերից։ Սակայն Երևանի իշխանությունը քաղաքացիական այս ավանդույթին չի հետևում և մաքրասիրությամբ աչքի չի ընկում։ Մասնավորապես՝ վատ չէր լինի, որ Ամանորին ընդառաջ մաքրվեին նաև քաղաքի պուրակները, որոնց մի մասը անխնամ է և աղբի մեջ կորած։

Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, որ Երևանի Մաշտոցի պուրակը, որտեղ տարիներ առաջ բողոքի ցույցեր էին կազմակերպվում, անմխիթար վիճակում է, ամենուր աղբ է թափված, տեսանելի են ստվարաթղթի կտորներ։ Ենթադրելի է, որ այս պուրակում գիշերում են անտունիները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված