Ուղիղ եթեր
Անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու այս ապազգային իշխանություններից․ Սերժ Սարգսյանի ուղերձը
copy image url

Անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու այս ապազգային իշխանություններից․ Սերժ Սարգսյանի ուղերձը

Ներքին 6 ամիս առաջ - 16:40 31-12-2024
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․

«Հայրենակիցնե´ր,

Այսօր մենք ճանապարհում ենք ևս մեկ տարի` փորձություններով, կորուստներով և դժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում: Մենք նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով, բազմաթիվ հոգսերով՝ չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր հիմքեր ունենար։

Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն, չհավատալ երկիրը կործանման եզրին հասցրած՝ Հայաստանի կառավարիչների հերթական անամոթ ստերին, փուչ խոստումներին, նայել միայն ու միայն փաստերին:

Տարբերենք կեղծիքը իրականությունից, չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող, բայց պետությունը չավարտվող պատերազմի ճիրանները գցած, 44-օրյա պատերազմում երկիրը խայտառակ պարտության տարած, Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանից տարածքներ զիջած ու սեփական աթոռը պահելու մոլուցքով տարված, պատերազմում պարտությունն ամեն գնով արդարացնելու համար ամեն ինչի պատրաստ իշխանազավթներին։ Նրանք չունեն ամոթ, չունեն բարոյականություն, չունեն խիղճ, չունեն պատիվ և վերջապես՝ չունեն Հայրենիք։

Եկեք այսօր ֆիզիկապես, թե մտովի՝ մեր ամբողջ հոգով ու սրտով լինենք իրենց կյանքը Արցախյան ազատամարտում և Հայաստանի պաշտպանության համար զոհաբերած մեր նահատակների ընտանիքների հետ, աջակից ու կարեկից լինենք իրենց օջախներից զրկված մեր հազարավոր հայրենակիցներին, լինենք Եռաբլուրում և Ծիծեռնակաբերդում, Դադիվանքում և Ամարասում, Գանձասարում և Ղազանչեցոցում։ Մտքի ուժը զորեղ է, և մեր աղոթքները թող մտովի հասնեն նաև մեզ համար նվիրական ու սրբազան այդ վայրերը: Եկեք մեր ամենօրյա պայքարով գոտեպնդենք Ադրբեջանի բանտերում պատանդառված հայ գերիներին։

Մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից և խորքից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ, արյունալի և մղձավանջային պարբերության ավարտին։ Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից, պատասխանատու լինել մեր սերունդների առաջ, ամուր պահել մեր ազգային արժեքները, որ շուրջ յոթ տարի ոտնակոխ են անում ամեն քայլափոխի:

Մեր ընտանիքների անդորրը, մեր զավակների ապագան և պետության լինելությունը սա´ է պահանջում մեզնից յուրաքանչյուրից:

Ամանորի և Սուրբծննդյան վեհ ու սքանչելի խորհրդի ներքո մաղթում եմ, որ աստվածային սերն ու խաղաղությունը անպակաս լինեն ձեր օջախներից, խաղաղությունը մեր հինավուրց հողի վրա լինի արժանապատիվ և հարատև:

Հաստատակամություն և հաջողություն եմ մաղթում ձեզ նոր տարում մեր պետության կործանարար այս ընթացքը կասեցնելու գործում:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»:

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
17:02 Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
16:20 Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից
22:35 Առաջարկել են Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող անցակետը «Թալեաթ փաշա» վերանվանել