Թուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության արդյունքում ձերբակալվել է 536 մարդ
copy image url

Թուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության արդյունքում ձերբակալվել է 536 մարդ

Արտաքին 3 ամիս առաջ - 17:31 31-12-2024
Թուրքիայում լայնածավալ գործողություն է իրականացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ձերբակալվել է 536 մարդ: Այդ մասին հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունից:

Նշվում է, որ գործողությունը տևել է 12 օր և ընդգրկել երկրի 57 շրջան։

Ձերբակալվածները կասկածվում են խմբավորմանը և դրա հետ կապված կազմակերպություններին անդամակցելու համար: Թուրքիայի ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ նրանց մեջ կան հակամարտության գոտիներում ահաբեկիչների ներկայացուցիչների հետ շփումներ պահպանած և կազմակերպության ֆինանսավորումը ապահոված անձինք:

Ձեզ գուցե հետաքրքրի