copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 11:25 29-12-2024

FlyOne-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում

Մառախուղի պատճառով «FlyOne» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում։

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած 3F312 չվերթի ինքնաթիռը պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեր առավոտյան 9։00-ին։

Ըստ «Flightradar» կայքի`ինքնաթիռը մոտեցել է օդանավակայանին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վայրէջք չի իրականացրել և ուղևորվել է Թբիլիսի։