Տեսանյութ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 11:53 28-12-2024

Խուճապ Ագրարայինում, երերացող մարզպետը, ապա Անապա, ով թռնի, ում թռցնեն. Մամուլ

Հրապարակ օրաթերթը գրում է․
Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստն արդեն երկու անգամ հետաձգվում է։

«Փաշինյանը դուրս է եկել տանից և դարձել Խաչատուր Աբովյան»․ Գրում է Հրապարակ օրաթերթը։ Բանն այն է, որ երեկ վաղ առավոտյան Փաշինյանը Ֆեյսբուքի էջում մի տեսանյութ էր հրապարակել՝ կից գրառմամբ, թե գնում է աշխատանքի, սակայն կառավարության նիստի ուղիղ հեռարձակումից պարզ դարձավ, որ ոչ թե Փաշինյանն է վարում նիստը, այլ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի պաշտոնի հավակնորդները կարծում են, որ նրա օգնականի հետ պատահածից` թմրանյութի մեղադրանքից հետո, նրա աթոռը երերում է, եւ սկսվել է դեռ չազատված պաշտոնի համար կռիվը: Ի դեպ, մարզպետը երեկ արդեն վերադարձել էր աշխատանքի:

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները։ Կամավորների թիմն արդեն տեղում է և ակտիվորեն զբաղվում է ափամերձ տարածքների մաքրմամբ: Կամավորների թվում են «Եվրասիա»-ի աշխատակիցները, գործընկերները և երիտասարդներ, ովքեր անտարբեր չեն կատարվածին և պատրաստ են օգնել բնապահպանական աղետի հետևանքների դեմ պայքարում: Հատուկ ուշադրություն են գրավում հայ կամավորները, ովքեր կողք կողքի աշխատում են այլ երկրների կամավորների հետ:

Թերթը նաև գրում է, որ Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել։ Փաստի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան