Ներքին 1 տարի առաջ - 09:15 28-12-2024

Կաթողիկոսին պետք է եթեր տրամադրվի ավանդական ժամին՝ կեսգիշերից անմիջապես առաջ․ փաստաբան

Փաստաբան Աննա Սարդարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երեկ տեղեկացանք, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է Ամենայն հայոց կաթողիկոսին Ամանորի գիշերը` ավանդական ժամին, եթեր տրամադրելուց։

Այս իրավիճակին կանդրադառնամ իրավական տեսանկյունից` պարզելու համար, թե որքանով են Հանրային հեռուստաընկերության գործողությունները համապատասխանում օրենքին։

Այսպիսով, Տեսալսողական մեդիայի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հեռարձակողների կողմից եթերաժամանակի հատկացման կարգը և պայմանները սահմանում է կարգավորող պետական մարմինը (որը նույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է):

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հանդիսանալով պետական մարմին, իրականացնում է վարչարարություն, և հետևաբար, պարտավոր է առաջնորդվել վարչարարության սկզբունքներով։
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է վարչական մարմինների կամայականորեն գործելու արգելքի սկզբունքը։

Այսպիսով, համաձայն վերոնշյալ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի` եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով։

Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում:

Համադրելով այս սկզբունքը առկա իրավիճակին, ստացվում է, որ եթե Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տարիներ շարունակ հայեցողական լիազորություն իրականացնելիս որոշել է Կաթողիկոսին եթեր տրամադրել կեսգիշերից անմիջապես առաջ, ապա միանման դեպքերում հետագայում ևս այդ հայեցողական լիազորությունը պետք է իրականացնի այդ նույն ձևով` կաթողիկոսին եթեր տրամադրի կեսգիշերից անմիջապես առաջ։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը չի կարող կամայականորեն որոշել իր այդ հայեցողական լիազորությունը իրականացնել այլ ձևով։

Այս սկզբունքից կարելի է շեղվել միայն այն դեպքում, եթե առկա է գերակա շահ, որի պատճառով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ստիպված է ընդունել մեկ այլ հայեցողական լիազորություն։
Այս պայմաններում այդ գերակա շահը առկա չէ, իսկ եթե Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գտնում է, որ առկա է գերակա շահ` փոփոխելու հայեցողական լիազորությունը, ապա նվազագույնը պետք է պատճառաբանի, թե որն է այդ գերակա շահը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ