Ներքին 1 տարի առաջ - 14:31 27-12-2024

Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել․ նոր մանրամասներ․ armlur.am

Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։

Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում գտնվող կնոջ ոտքը վիրահատել են ու այն գտնվել է գիպսի մեջ։ Հարազատները մոտեցել են գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու, և որպեսզի վիրահատված կնոջը մեքենայից չիջեցնեն, նրա վրա շոր են գցել ու գազալցակայանի աշխատակիցներին վստահեցրել, որ մեքենայում մարդ չկա։

Արդյունքում գազալցակայանի աշխատակիցները մեքենան լիցքավորել են ու լիցքախորման ժամանակ մեքենան պայթել է։ Կինը մահացել է։

Նշենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն ավելի վաղ հայտնել էր. դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում․ կա մեկ զոհ։

Պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․ Հ-ն (ծնված 1985 թ․), իսկ գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը