Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 11:00 27-12-2024

Փաշինյանը կատաղած է, մի քաղաքապետին բռնել են, մյուսի հետ` թարսվել, Աղազարյանի կինը «օգնել է». Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու: Անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը նրա կոկորդին է, ու դրա հետ «անողոք կռիվ է տալիս»: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը չի հեռարձակվի Հանրային հեռուստաընկերության եթերում իշխանությունների մանրախնդրության պատճառով:

Հրապարակ օրաթերթը գրում է․Իրավապահ կառույցներից երեկ հրաժարվեցին տեղեկություն տրամադրել, թե ինչում է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որին աշխատանքից ազատելուց հաշված օրեր անց ձերբակալեցին, ապա տնային կալանք տվեցին։ Հակակոռուպցիոն կոմիտեից ընդամենը հայտնեցին, որ ՀԿԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել։ Բանն այն է, որ մի քանի օր առաջ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը Փաշինյանի սեղանին է դրել Կոտայքի մարզպետարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերել են Կոտայքի մարզպետարանում 2021-2023 թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությանն ու արդյունավետությանը։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել․ իրենց երկարամյա գործընկերոջը ցավակցելու էր գնացել մի քանի պատգամավոր, իսկ տասնյակից ավելի պատգամավորներ էլ զանգել են Աղազարյանին եւ հեռախոսով ցավակցել ու ներողություն խնդրել, որ ստեղծված իրավիճակում չեն կարող նրա կողքին լինել։ Այսինքն՝ Փաշինյանը կարող է պատժել հոգեհանգստի գնացած մարդկանց:

Երեկ Հրապարակը տեղեկացավ, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի հանդիպումը չի կայացել։ Վարչապետի կնոջ հրավերն ընդունած լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախօրեին տեղեկացրել են, որ հանդիպումը հետաձգվում է, հավանաբար՝ տեղի կունենա հունվարին: Հետաձգման պատճառների մասին չեն հայտնել:

Հրապարակ օրաթերթը գրում է․Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի լարված փոխհարաբերությունները սկսել են նյարդայնացնել նաեւ մարզպետարանի աշխատողներին, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների ղեկավարներին։ Նախօրեին` նույն օրը, գրեթե նույն ժամերին, մարզպետն առանձին է խնջույք կազմակերպել՝ ռեստորան հրավիրելով դպրոցի տնօրեններին, ԲԿ աշխատակիցներին, մարզպետարանի ենթակայությամբ այլ հիմնարկների աշխատակիցներին, իսկ Կապանի քաղաքապետ Փարսյանն էլ քաղաքի տոնածառի լույսերը վառելու տոնական միջոցառումն է արել, որին հրավիրված մարդկանցից շատերը չեն կարողացել մասնակցել՝ մարզպետի միջոցառմանը մասնակցելու պատճառով։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից