Ներքին 1 տարի առաջ - 19:25 26-12-2024

Կգործեն սահմանափակումներ անհատական ավտոմեքենաների համար․ Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը հանդես է գալիս տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով։

Խոսելով խցանումներից՝ Ավինյանը նկատեց․ «Պետք է հասկանալ, թե ով է բուրգի գագաթում գտնվում․ ո՞ւմ ենք մենք տալիս առաջնություն։ Առաջնություն պետք է տրվի հետիոտնին։ Հետիոտնի հարմարավետությունն ամենակարևորն է»։

Նա նշեց, որ հանրային տրանսպորտը ահռելի դեր ունի քաղաքի բեռնաթափման հարցում։

«Մենք հիմա 75 գիծ ունենք, մեր նպատակն է ունենալ 42 գիծ, այսինքն՝ օպտիմալացնել»,- նկատեց նա։

Ավինյանը հույս հայտնեց, որ հասարակական տրանսպորտի համակարգի զրագացումը կօգնի քաղաքի բեռնաթափմանը։

«Եթե մենք այս քայլերը չիրականացնենք, ապա պետք է հետագայում քննարկենք նաև որոշակի զոնաների սահմանափակումներ, փողոցներ, որոնք կդառնան ամբողջապես հետիոտնային։ Քաղաքը պետք է լինի նախ և առաջ մարդկանց համար, հակառակ դեպքում ավտոմեքենաները անվերջ կշատանան։ Պետք է գործեն սահմանափակումներ անհատական ավտոմեքենաների համար»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը