Ներքին 1 տարի առաջ - 16:30 24-12-2024

Հաշիվ գրել չի լինում, պահեստավորված ապրանքը փչանում է․ ՊԵԿ համակարգը խափանվել է

Oragir.News-ը վերջին շրջանում բողոքներ է ստանում Taxservice.am կայքի խափանումներով աշխատելու վերաբերյալ։

Նշված կայքը նախատեսված է այս կամ այն ոլորտում գործունեություն ծավալող անձանց կամ կազմակերպությունների համար, որոնք պարտավոր են հաշվետվություն ներկայացնել, սակայն կայքի խափանման պատճառով այն անհնար է դառնում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ՀՀ-ում երկար տարիներ գործունեություն ծավալող հաշվապահի հետ, վերջինս ներկայացրեց խնդիրը և դրանից բխող հետևանքները։

«Դրանով բոլորն են հաշվետվություններ ուղարկում, հաշիվներ գրում, ստանում։ Այսինքն՝ հարկայինի հետ կապված ամեն ինչ դրանով է արվում։

Հաշվետվությունները լինում են ամսական, եռամսյակային, կիսամյակ, բացի այդ ովքեր ծառայություն են մատուցում, ապրանքներ են մատակարարում, իրենք ամեն օր հաշիվ են գրում ապրանք տանելուց։

Կայքի խափանումը՝ չաշխատելը, որը շատ հաճախ է լինում, լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, օրինակ՝ ապրանք է վաճառվում, չեն կարողանում հաշիվ գրել, բնականաբար խնդիր է լինում, քանի որ առանց հաշիվ՝ ապրանք մատակարարելու համար տուգանք է սահմանված»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ կայքի խափանման պատճառով ստիպված ապրանք չեն մատակարարում, կամ էլ գրում են ՊԵԿ-ի տեխնիկական բաժին, որ նշված ժամին խափանում է եղել, այլապես հետագայում տուգանքներ կլինեն։

Oragir.News-ը այսօր առավոտից փորձում էր մուտք գործել նշված կայք, բայց չէր հաջողվում, միայն 13։00-ից հետո կայքը սկսեց աշխատել։

«Երևի մարդիկ շատ են զանգահարում ՊԵԿ, իրենք էլ փոխանցում են տեխնիկական բաժին, վերականգնում են, բայց լինում են օրեր, որ այդպես էլ չի աշխատում։ Մարդիկ ստիպված կառչում են համակարգչից, որ պահը բաց չթողնեն՝ հաշվետվություններն ու մյուս մուտքերը կատարեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը բողոքներ է ստացել նաև արտադրողներից․

«Խանութները չեն կարողանում ապրանք ստանալ, քանի որ արտադրող ու ապրանք հանձնող ընկերությունները հաշիվ ապրանքագիր չեն կարողանում գեներացնել, որ խանութների հետ հանձնում, ընդունում անեն։ Արդյունքում արտադրողների մոտ ապրանքը կուտակվում է, քանի որ պատվեր են ստացել, որոշ ապրանքներ էլ պահեստավորման հետ կապված խնդիրների պատճառով փչանում են»։

Նշենք, որ Taxservice.am-ի համապատասխան ծրագիրը սպասարկում է Team solutions ծրագրային ապահովման մշակման ընկերությունը։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց ՊԵԿ, որտեղից հետևյալ պատասխանը տվեցին.

«Ներկա պահին որեւէ խնդիր չկա Պեկ տեղեկատվական համակարգերի հետ կապված, ծանրաբեռնվածության գործոնով պայմանավորված հնարավոր են երբեմն դանդաղումներ»։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ