Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:24 24-12-2024

Ինչո՞ւ եք «կարմիր գծերը» թանկ տարբերակով նորից բերել․ Գրիգոր Իսկանդարյան

«Անցած տարի «կարմիր գծերը» թանկացրեցիք, «Մայր Հայաստանը» և ընդդիմությունն ասում էին, որ չթանկացնեք, որովհետև այդ էֆեկտը չի ստեղծելու։ Այդքանից հետո առանց փոփոխության, «կարմիր գծերը» թանկ տարբերակով 2025 թվականի համար նորից ավագանու նիստին եք բերել։ Դուք ձեր աչքերով տեսնում եք, որ կենտրոնը չի բեռնաթափվել, եթե չասենք, որ շատացել են խցանումները»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը՝ հիշեցնելով, որ դատարանը վճիռ է կայացրել և անվավեր ճանաչել այդ որոշումը։

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հակադարձեց՝ ասելով, որ դատարանի այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, հնարավոր է՝ բեկանվի․ «Դատարանի նման որոշման պատճառն այն է եղել, որ թանկացման հիմնավորումներ չեն եղել, իսկ ներկայում վերաքննիչ բողոքի համար հիմնավորումներ են տարվել դատարան»։


Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում