Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:29 23-12-2024

Oragir.News-ից վիրավորված Աննա Հակոբյանը, Փաշինյանի վրիպակները, ապշած Ավինյանը. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է դեկտեմբերի 21-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփի Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, վիրավորվել է Oragir.News-ի հրապարակումից, և պատասխանել մեր հոդվածագրին։ «Բերված օրինակները, գուցե, հուշեն կրթարշավ նախաձեռնողին, որ կրթվելը նորաձև համարելը նսեմացնում է կրթության նշանակությունը։ Սա նաև վիրավորական է ժողովրդի հասցեին, քանի որ պարունակում է ակնարկ, թե հայերն այնքան դեբիլ են, այնքան թքած ունեն կրթության վրա, որ ստիպված խաբում ենք, թե կրթությունը նորաձև է, որ մի ձև կրթենք»։ Հակոբյանը պնդել է, որ «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է, սակայն հերթական անգամ զերծ չի մնացել վրիպակներից, նշել՝ «2025 թվականը հայտարենք կրթվելու տարի»։

Նիկոլ Փաշինյանը նույնպես զերծ չի մնում տառասխալներից ու վրիպակներից։ Նա նշել էր՝ քաղաքացին ահազանգել է, որ հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս: Նա քաղաքացիներին հորդորել էր բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս նկարել և նկարն ուղարկել իրեն։ Հատկանշական է, որ Փաշինյանը «բացօթյա» բառը գրել էր «բացօդյա», սակայն քիչ հետո խմբագրել և ուղղել էր այն։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ԱՄՆ ուղևորության ժամանակ իր թռիչքի տոմսերի գներին։ Նա նշել է, որ ապշած էր գներից և պատրաստվում է ամբողջությամբ փոխհատուցել այն․ «Նոր տարվա նվեր էր ինձ»։ Նշենք, որ միայն Տիգրան Ավինյանի տոմսի արժեքը կազմել էր 7,6 միլիոն դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում