Ներքին 1 տարի առաջ - 18:01 23-12-2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը:

Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է.

«Այսօր մենք պետք է քննարկենք թվայնացման ոլորտում մեր կատարած աշխատանքները, և դրա համար կա կոնկրետ առիթ և պատճառ: Մենք ի սկզբանե իմացել ենք և հիմա էլ գիտենք, որ հանրային կառավարման կամ ծառայությունների մատուցման ոլորտում ունենք էական խնդիրներ: Խոսքը Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների մասին է: Եվ ի սկզբանե մեր պատկերացումներն եղել են այն, որ թվայնացումն է այն հիմնական գործիքը, որով մենք պետք է այդ ոլորտում մեր ունեցած խնդիրները հաղթահարենք: Եվ նաև վերջին շրջանում, քանի որ շատ ահազանգեր են ստացվում ոչ թե թվայնացման, այլ հանրային կառավարման ոլորտում առկա խնդիրների չլուծվածության մասին, շատ պատեհ է, որ մենք էլի վերադառնանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս առումով ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել թվայնացման մեր օրակարգի իրականացմանը:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ կարևոր է ընդհանուր պատկերը տեսնել և հասկանալ, թե պլանավորված աշխատանքն այս պահին ինչ փուլում է, թվայնացման օրակարգն ավելի արդյունավետ իրականացնելու համար ինչ ռեսուրսներ կան և ինչ անելիքներ կան:

Փոխվարչապետ, Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է, որ թվայնացումն իրականացնում է մի շատ կարևոր գործառույթ, որը բացահայտում է ֆունկցիայի իմաստն ու կարևորությունը և ընդգծել, որ թվայնացվելու է միայն այն գործառույթը, որի կարիքը քաղաքացին ռեալ ունի: Մհեր Գրիգորյանի խոսքով, կան նաև թվային լուծումներ, որոնք թելադրում են ճիշտ գործառույթ և միջազգային փորձում կան լուծումներ, որոնք անհրաժեշտ է ադապտացնել մեր կանոնակարգին:

Հաջորդիվ՝ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը ներկայացրել է հաշվետվություն թվային առաջընթացի վերաբերյալ: Նախ՝ համառոտ տեղեկատվություն է ներկայացվել հաշվետու ժամանակահատվածում խորհրդի գործունեության վերաբերյալ՝ կայացած նիստերի, քննարկված հարցերի, հաստատված որոշումների և հայեցակարգային որոշումների մասով:

Մանրամասներ են ներկայացվել թվայնացման գործընթացների ինստիտուցիոնալ դերաբաշխման և համակարգման, թվային ճարտարապետության հիմնարար օրենքների նախագծերի մշակման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի, «Ամպայինն առաջինը» քաղաքականության ընդունման ու կիրառման, հանրային տվյալների կատալոգի, քարտեզագրման և դասակարգման, «Կյանքի 12 իրադարձություններ»-ի թվայնացման վերաբերյալ և այլն:

2025 թվականի անելիքների շարքում ընդգծվել է թվային հիմնարարների հասանելիությունը՝ ենթակառուցվածք կամ ամպային լուծումներով, «Կյանքի 12 իրադարձություններ»-ի ներքո մատուցվող ծառայությունների թվայնացումը՝ ինչպես սահմանված է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, ռազմավարական հաղորդակցումն ու իրազեկումը և այլն:

Վերոնշյալ հաշվետվության շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ հանրային ծառայությունների թվայնացման ու որակի բարելավման, ծառայությունների մատուցման քաղաքականության, կիբեռանվտանգության հարցերի շուրջ:

Վարչապետը հանձնարարել է, առաջնորդվելով թվայնացման ճանապարհային քարտեզով, նշել, թե այս պահին որտեղ է գտնվում թվայնացման գործընթացը և նույն տրամաբանությամբ կազմել 2025 թվականի անելիքները՝ նշելով գործառույթի պատասխանատու գերատեսչությանը: Այս համատեքստում կարևորվել է պարբերական հաշվետվությունների ներկայացումը ճանապարհային քարտեզին համապատասխան աշխատանքների իրականցման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաջորդիվ կքննարկվեն նաև օրենքների նախագծերը և այս համատեքստում՝ կարևորել խորհրդարանական գործընկերների հետ աշխատանքների ինտենսիվացումը: Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը նշել է, որ 2025 թվականին անհրաժեշտ է թվայնացման օրակարգով ավելի ինտենսիվ զբաղվել, քանի որ բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել