Ներքին 1 տարի առաջ - 18:48 21-12-2024

Պապոյանը Շիրակի մարզում շրջայց է կատարել, արձանագրել մի շարք խնդիրներ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 21-ին աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում։Հայտնում են նախարարության ֆեյսբուքյան էջում:

Նախարարը նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանի և Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ հետևել է Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներին, ծանոթացել առկա իրավիճակին։

Շրջայցի ընթացքում նախարարն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն․ դրանց առնչությամբ տեղում տրվել են հանձնարարականներ:

Մասնավորապես՝ նախարարն արձանագրել է, որ էլեկտրական սյուների ներկայիս վիճակը չի համապատասխանում զբոսաշրջային բարեկարգված միջավայրին, և անհրաժեշտ է դրանք կա’մ տեղափոխել այլ վայր, կա’մ փոխարինել այնպիսի սյուներով, որոնք կլինեն միջավայրին համահունչ ու չեն խաթարի ընդհանուր տեսքը։

Նա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները չեն կարող համարվել ավարտված, քանի որ զբոսաշրջային պատշաճ միջավայրն ապահոված չէ։

Նշենք, որ Գյումրիի պատմական կենտրոնի մի քանի փողոցների վերակառուցման ծրագիրն իրականացվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով», որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան