Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 09:52 20-12-2024

Օրբանը խոչընդոտ չի տեսնում, որ կողմերը 700 գերիների փոխանակեն

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման Հունգարիայի նախաձեռնությունը ենթադրում է յուրաքանչյուր կողմից շուրջ 700 զինվորի փոխանակում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ կողմերը պայմանավորվեն մի քանի հարյուր ռազմագերիների փոխանակման մասին, ասենք՝ 700-ական»,- ասել է Օրբանը՝ մեկնաբանելով սուրբծննդյան զինադադարի և գերիների փոխանակման իր առաջարկը։

Նախօրեին Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պյոտր Սիյարտոն ասել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան սուրբծննդյան տոներին զինադադար կնքելու առաջարկին, «տգեղ արշավ» է սկսել Հունգարիայի դեմ միջազգային ասպարեզում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ