Ներքին 1 տարի առաջ - 20:28 19-12-2024

Հայտնաբերվել է մարիխուանա և շոկո. 34-ամյա երևանցին կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ: Դեկտեմբերի 10-ին, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Գայի պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ՝ 34-ամյա և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 61-ամյա երկու տղամարդկանց ու, վերջինիս կողմից շահագործվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Անձնական խուզարկությամբ երևանցու մոտ հայտնաբերվեցին շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող շագանակագույն մոտ 12 գրամ զանգված, ծալովի երկու դանակ ու թմբուկավոր ազդանշանային ատրճանակ՝ լիցքավորված երեք փամփուշտով։

Երկուսն էլ ներկայացվեցին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվեց քրեական վարույթ։

Դեկտեմբերի 12-ին 34-ամյա երևանցու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի և շոկոյի նմանվող զանգվածներ, շագանակագույն զանգվածով կաթուցիչ, մոխրացած հետքերով ծխամորճներ, օդամղիչ ատրճանակ ու վեց փամփուշտ։

Նույն օրը խուզարկվեց նաև 61-ամյա քանաքեռավանցու վարած մեքենան: Հայտնաբերվեց մոտ 5 գրամ շոկո թմրամիջոցի նմանվող զանգված, որը, ըստ քանաքեռավանցու, պատկանում էր երևանցուն։

Հաջորդ օրը Երևանի 34-ամյա բնակչի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում։

Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը