Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:51 19-12-2024

ՔՊ-ն Գյումրիում վարկանիշի խնդիր չունի․ լավ լուրի սպասեք․ նորանշանակ մարզպետ

ՔՊ-ն Գյումրիում վարկանիշի խնդիր չունի․ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրուցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՔՊ-ի նախաձեռնած փրայմերիզում հաղթեց անկուսակցականը։

«Էնպես չի, որ բոլոր իշխանությունների ժամանակ քաղաքացիները սիրել-ընդունել են իշխող ուժին, բնականաբար, կան դժգոհություններ նաև Գյումրիում մեր կուսակցությունից, բայց այն մարդիկ, որոնք գոհ են, շատ ավելի շատ են»,- ասաց Առուշանյանը։

Նա նաև նշեց, որ տարաձայնություններ չունի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ և նշեց՝ ուրախ է, որ ընկերական հարաբերություններն արդեն նաև գործընկերային են։

Մարզպետը նշեց, որ այժմ շտապում է մարզ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն պետք է անցկացնի և նշեց, որ շուտով լավ լուր կհայտնեն, բայց չցանկացավ ժամանակից առաջ անցնել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը