Ներքին 1 տարի առաջ - 23:18 17-12-2024

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է և ապօրինի

Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն/հիմնադրամը խստորեն դատապարտում է հասարակական-պետական գործիչ, մարդու իրավունքների պաշտպանության նվիրյալ Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի իշխանությունների կողմից դատական հետապնդման և հնարավոր ցմահ ազատազրկման փորձը։ Հիմնադրամը կոչով է հանդես եկել՝ ուղղված միջազգային հանրությանը։

«Ռուբեն Վարդանյանը միջազգային մարդասիրական իրավունքի համաշխարհային պաշտպան է։ Նա հսկայական ռեսուրսներ է ներդրել՝ համաշխարհային մակարդակով կյանքի կոչելու «Ավրորա» միջազգային ֆորումը՝ ձեռք մեկնելով համաշխարհային կոնֆլիկտային կետերում մարդասիրական աշխատանքներ կատարող նվիրյալներին և օգնության կարիք ունեցող ժողովուրդներին։ Նրա նվիրվածությունը հումանիտար արժեքներին հայտնի է ամբողջ աշխարհին։

Ռուբեն Վարդանյանը հանցագործ չէ, ինչպես փորձում է աշխարհին մոլորեցնել Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը։ Վարդանյանը մտավորական է, հասարակական և պետական գործիչ, իր ժողովրդի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքի համար պայքարող մարդ։ 2023 թ. սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում նա նախընտրեց կիսել ժողովրդի ճակատագիրը, գերևարվեց, բայց անպաշտպան չթողեց իր ժողորդի զավակներին։ Ռուբեն Վարդանյանն ամբողջ կյանքում աջակցել է ազատության և արդարության գաղափարների տարածմանը, ժողովրդավարական գործընթացների կայացմանը, ժողովուրդների համերաշխ և խաղաղ համակեցության գաղափարին։

Ադրբեջանում նրա նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, ապօրինի և ուժեղ հարված՝ արդարությանն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին: Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին, միջազգային հանրությանը, արդարադատության համաշխարհային կառույցներին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդին, ԵԱՀԿ-ին և այլ կազմակերպությունների՝ դատապարտել Ադրբեջանի իշխանությունների այս քայլը, ամեն ճնշում գործադրել, որպեսզի կանխվի Ռուբեն Վարդանյանի անարդարացի դատապարտումը և ապահովվի նրա ազատ արձակումը։

Մարդու իրավունքների պաշտպանության և արդարության սկզբունքները պահանջում են վճռական քայլեր»:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո