Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 11:00 17-12-2024

Մամուլի տեսություն․ 17.12.2024

Նիկոլ Փաշինյանի զայրույթն իր տիրույթից հեռացնելու համար Անդրանիկ Քոչարյանը նոր մարտավարություն է մշակել: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը Արփի Դավոյանի միջոցով անարդարության դեմ բունտ է բարձրացրել իշխող կուսակցության բարձրագույն մարմնում:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական «բարկացած» ժողովից հետո իշխանականների շրջանում մի իրարանցում է սկսվել. ՔՊ-ականները ջնջում, մաքրում են իրենց խոսակցությունները, գրագրությունները, չաթերը, նկարները, անձնական բնույթի տեղեկությունները, որպեսզի մի գեղեցիկ օր էլ այդ ամենը չհայտնվի վարչության նիստում, եւ իրենք չընկնեն Հովիկ Աղազարյանի օրը։

Լեհաստանի նախագահի վրա թանկ է նստել Հայաստան այցը։ Փաշինյանին նվիրած ճարմանդների արժեքը կազմել է 74 հազար 577 դրամ։
Դեկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական ինքնաքննադատության նիստի ժամանակ ՔՊ-ականները մի լավ քննադատել են Անահիտ Ավանեսյանին ու Հակոբ Սիմիդյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզային ոստիկանապետը խոր հակամարտության մեջ են։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ պաշտոնյաների ներքին կռիվը ուղիղ կապ ունի մարզպետի քրեական պատմությունների հետ հնարավոր առնչություններին։

Հակոբ Ասլանյանը որոշել է ընկերոջ ճանապարհով գնալ` չհանձնվել եւ չհանձնել մանդատը։ գրում է Հրապարակ օրաթերթը։
ԿԳՄՍՆ ենթակայության տակ գործող Նոյեմբերյանի պետական քոլեջում դասասենյակները ջեռուցվում են փայտով` ժանգոտած սովետական վառարաններով, ծակ խողովակներով։
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից։ Նպատակը հանրության շրջանում առողջ ապրելակերպն ու ֆիզիկական առողջ ակտիվությունը խթանելն է, մյուս կողմից՝ հանրային երթևեկության էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային ձևերը խթանելը: Գրում է Փաստ օրաթերթը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան