Ներքին 1 տարի առաջ - 15:37 16-12-2024

«Զվարթնոց»-ում ուղևորի պայուսակից 10 000 դոլար գողացած տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ի ժամը 10.30-ի սահմաններում Բեյրութ-Երևան չվերթով ծնողների հետ ժամանել է Երևան: Ուղեբեռի ստացման հատվածում ստացել են իրենց ուղեբեռը և մեկնել տուն, որտեղ նկատել են, որ ձեռքի պայուսակներից մեկը չկա, ինչից հետո վերադարձել են օդանավակայան, որտեղ ոստիկանության բաժնում իրենց ներկայացրել են պայուսակը: Պայուսակի պարունակության ստուգմամբ, սակայն, պարզվել է, որ 10 հազար դոլարը բացակայում է:

Ոստիկանության հաղորդմամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օդանավակայանի վճարովի ավտոկայանատեղիի առաջին հարկում պայուսակից փողը գողացել է օտարերկրյա քաղաքացի 39-ամյա տղամարդը:

Բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 15-ին նա ներկայացել է Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և ներկայացրել գողացած գումարը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:
Կատարվում է քննություն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում