copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 12:54 16-12-2024

Ադրբեջանը 2 միլիարդ մանաթով ավելացրել է պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտին ուղղվող ծախսերը

Ադրբեջանի Միլլի մեջլիսում (խորհրդարանում) հաստատվել է 2025 թվականի պետական բյուջեն։ 2024 թվականի պետական բյուջեի համեմատ պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտին ուղղվող ծախսերը մոտ 2 միլիարդ մանաթով ավելացվել են և հասցվել 8 միլիարդ 555 միլիոն մանաթի։