Միտք Ներքին 1 տարի առաջ - 21:10 15-12-2024

Իշխանությունը գտել է 220.000 քվե սպասվող ընտրություններին ընդառաջ

Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բանկերի ռիսկը հասարակության «վզին»

Իշխանությունը գտել է 220.000 քվե սպասվող ընտրություններին ընդառաջ: Այն առաջարկում է մինչեւ 2500 դոլար վարկ ունեցող եւ սեւ ցուցակ ու ԴԱՀԿ ընկած քաղաքացիներին գրանցվել, ցույց տալ իրենց եկամուտը, դրա դիմաց բանկերը կչեղարկեն իրենց հավելյալ տուգանքները, իսկ վարկառուները` սեփական եկամտահարկը կուղղեմ վարկի մարմանը: Առաջին հայացքին «արդար» նախաձեռնություն, մարդն ինքն աշխատում եւ փակում է իր վարկը, իսկ իրականում ես որպես պարտաճանաչ քաղաքացի չեմ կարող իմ վարկերը փակել իմ եկամտահարկով, իսկ անպարտաճանաչը` կարող է: Ավելին, ցանկացած բանկ վարկ տրամադրելիս ու տոկոսագումար հաշվարկելիս արդեն իսկ ներառում է ռիսկի տոկոսը, կորստի հավանականությունը, այսինքն այդ գումարն արդեն իսկ ներառված է գումարի մեջ: Իսկ հիմա բանկերի լոբին եկել է փայլուն լուծման` սեփական մասնավոր բիզնեսի ռիսկը դնել` հասարակության, ընդհանուր բյուջեի վրա: Ընդ որում, դա «հիմնավորում են» հանրային համերաշխությամբ, իբր թե պետք է այդ մարդկանց օգնել փոսից դուրս գալ: Բայց երբ բանկերը միլիարդավոր դրամների շահույթ էին ստանում ռուսական վերաարտահանումից, երբ պետությունն ու քաղաքացիները կարող են նույն ռիսկի` սանկցիաների տակ ընկնել, դրանից բանկերի տոկոսները չեն նվազել, դեռ մի բան էլ ծառայություններն ու վարկերի տոկոսները բարձրացել են: Այսինքն օգուտն իրենցն է, բայց վնասը-ռիսկը` մեր «վզին», եւ այդ ամենի երաշխավոր կանգնում է կառավարությունը, որը սիրելիներս, հիշեցնեմ որ ոչ թե բանկերի, այլ մեր բոլորիս կառավարությունն է, եւ պետբյուջեն էլ բոլորիս բյուջեն, որի տնօրինումը սակայն մեր ձեռքում չէ: Որքան էլ որ մեզ համոզեմ թե մենք ընտանիք ենք եւ գումարը բոլորինս, այն մի նեղ խմբին է պատկանում որը մեզ վրա մունաթ է գալիս թե ձեզ համար ասֆալտ ենք փռում, ձեզ վրա փող ենք ծախսում, կարելի ա կարծել սեփական գրպանից են ծախսում, այլ ոչ թե ընդհանուրի բյուջեից: Սա անարգանք է պարտաճանաչ քաղաքացու նկատմամբ ու պետական եկամուտների մսխում, երբ պետությունը ապահովագրում է մասնավորի ռիսկերը, այն դեպքում երբ մասնավորը +-ով է աշխատում, եկամուտները ավելանում են, իսկ ռիսկները` կրկնեմ, հանում են մեր բյուջեից: Հրաշալի ժողովրդավար թալան, օրը ցերեկով»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան