Ներքին 1 տարի առաջ - 14:40 13-12-2024

Գազատարը վթարվել է. Ազատավան գյուղը զրկվել է ջեռուցումից

Արարատի մարզի Ազատավան գյուղում խողովակի վնասման հետևանքով գյուղացիները 2 ժամ զրկված են եղել գազից։

Oragir.News-ը կապ հաստատեց Ազատավան գյուղի վարչական ղեկավար Կամո Հարությունյանի հետ։ Վերջինս ներկայացրեց իրավիճակն ու տեղի ունեցածի պատճառը.

«Հարակից գյուղերից մեկում խողովակ է վթարվել, այդ պատճառով գազ չունենք։ Այս հարցերով եմ զբաղված, ինձ համար կարևոր է, որ այս հարցը արագ լուծվի, որ իմ գյուղի բնակիչները րոպե առաջ գազ ունենան այս ցուրտ ձմռան պայմաններում»։

Ավելի ուշ Կամո Հարությունյանը տեղեկացրեց, որ հարցը լուծվել է։

Իսկ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ազատավան գյուղի վարչական տարածքում ողբերգական ավտովթարի վերաբերյալ Կամո Հարությունյանը մանրամասն տեղեկություններ չուներ, միայն նշեց, որ անձը, ով մահացել է ավտովթարից, իրենց գյուղի բնակիչ չէր։ Գյուղապետը նաև կարծիք հայտնեց, որ վթարի պատճառը մառախուղն է եղել:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի