Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:00 11-12-2024

Էրդողանը միամիտ չէ. միայն Իրանից հետո Թուրքիան կարող է մասնատվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալումից հետո ինչպես այդ երկրում, այնպես էլ ողջ տարածաշրջանում մեծանում է Թուրքիայի ազդեցությունը, քանի որ հենց Անկարայի ազդեցության ներքո գտնվող զինված ընդդիմությանը հաջողվեց Ասադին հեռացնել իշխանությունից։ Մյուս կողմից վերջին օրերին Հայաստանում կարծիքներ են հնչում, որ Սիրիայում իրավիճակն ինչ-որ պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից ու հանգեցնել Թուրքիայի մասնատմանը։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը ընդգծեց՝ դա շատ միամիտ մոտեցում է, պարզապես ցանկալին ներկայացվում է որպես իրականություն։ Նրա խոսքով՝ այս փուլում Թուրքիան ավելի հզորանում է, ու այս միտումն առաջիկայում շարունակվելու է.

/Տիրան Լոքմագյոզյան, թյուրքագետ/

«Քանի դեռ այս տարածաշրջանի հարցերը չեն կարգավորվել ու ծրագիրը չի ավարտվել, տեսնում եք՝ հերթով գնում են. Իրաքից հետո Սիրիան նույն վիճակի մեջ ընկավ, որում Իրաքն էր, Թուրքիայի դերը գնալով մեծանալու է։ Հաջորդը՝ հերթը հասնելու է Իրանին, եթե Իրանի հարցն էլ լուծվի, միայն դրանից հետո կարելի է խոսել Թուրքիայի մասին։ Այն ժամանակ արդեն Թուրքիայի կարևորությունը կպակասի, իսկ այս պահին ընդհակառակը՝ Թուրքիան միայն հզորանում է»,- ասաց նա՝ շեշտելով, որ Թուրքիան միայն Իրանի մասնատումից հետո կարող է մասնատվել։

Լոքմագյոզյանի դիտարկամամբ՝ այս տարածաշրջանի խնդիրների լուծումից հետո Թուրքիայի դերը կնվազի.

«Թուրքիայի դերը կպակասի, Թուրքիան այդքան կարևոր չի լինի, բայց Թուրքիայի հետ ինչ կլինի, դա արդեն բոլորովին այլ խնդիր է»։

Անդրադառնալով այն պնդումներին, որ Սիրիայում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ ու այդ երկրի քրդերը միավորվեն Թուրքիայի տարածքում ապրող քրդերի հետ և մասնատեն երկիրը մեր զրուցակիցը նշեց, որ Թուրքիայի ղեկավարները, այդ թվում նախագահ Էրդողանը միամիտ չեն։ «Թուրքիայի ղեկավարները վաղուց արդեն գործընթաց են սկսել՝ այդ զարգացումները կանխելու համար։ Ի միջի այլոց Թուրքիայի գլխավոր ազգայինամոլը՝ Բահչելին [գորշ գայլերի քաղաքական թևի առաջնորդ Դևլեթ Բահչելին], վաղուց խոսել է, որ Օջալանին անհրաժեշտ է ազատ արձակել, խոսել նրա հետ և այլն։ Այսինքն՝ Թուրքիան իր երկրում բնակվող քրդերի հետ ունեցած խնդիրները լուծելու ճանապարհին է, ու երբեք քրդերը դրսից Թուրքիայի վրա նման ազդեցություն չեն կարող ունենալ։ Ընդհակառակը՝ այսօր արդեն Թուրքիան փորձում է ճնշել Սիրիայի տարածքում գործող թուրքական խմբավորումներին»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին՝ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացումը Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ՝ թյուրքագետը պատասխանեց՝ միանշանակ բացասական. «Ես տեսնում եմ, որ Թուրքիան կամաց-կամաց իր աչքը դնում է Նախիջևանի վրա։ Այստեղ Ադրբեջանի հետ կարող է շահերի բախում լինել, բայց նաև չեմ բացառում, որ Ադրբեջանի հետ կարող են համաձայնության գալ, Թուրքիան ասի՝ ես քեզ օգնեցի, Ղարաբաղը ստացար, Նախիջևանն էլ պետք է իմը լինի։ Այդ ժամանակ արդեն Հայաստանի խնդիրը կբարդանա, եթե էրդողանական Թուրքիան սկսի շատ ավելի անձնական հարցեր լուծի ու չլսի իրենից վերև գտնվողներին, այդ ժամանակ Հայաստանի վիճակը շատ վատ կլինի»։

Լոքմագյոզյանը չափազանց իրատեսական է համարում, որ Ադրբեջանը կարող է իրավիճակից օգտվել ու Հայաստանի դեմ նոր ագրեսիա սանձազերծել։ Ըստ նրա՝ դա պետք է տեղի ունենա առաջիկա 1 ամսում՝ նախքան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ «Այն ժամանակ արդեն լրիվ ուրիշ քաղաքկանություն կարող են առաջ տանել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում