Ադրբեջանցի զինծառայող է մահացել
copy image url

Ադրբեջանցի զինծառայող է մահացել

Արտաքին 5 ամիս առաջ - 10:28 11-12-2024
Մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ըստ հաղորդագրության՝ Ջաֆարլի Տարիվերդի Զաուրօղլուն մահացել է հրազենից արձակված կրակոցի հետևանքով։

Դեպքի վայրում դիակի զննություն է կատարվել, որպես իրեղեն ապացույց՝ առգրավվել են գործի համար նշանակալի իրեր։ Հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, կատարվել են այլ քննչական գործողություններ։