Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:23 10-12-2024

Սահմանադրության դրույթները տարածքային պահանջներ չեն պարունակում հարևան երկրների նկատմամբ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։ X-ում գրել է վարչապետ Փաշինյանը։

«ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ»,- նշել է նա։