Քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը
copy image url

Քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Ներքին 6 ամիս առաջ - 18:17 10-12-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը:

Նշվել է, որ նախորդ խորհրդակցության արդյունքում վարչապետի հանձնարարականի հիման վրա նախագիծը մի քանի անգամ լրամշակվել և լավարկվել է և՛ խորհրդարանի, և՛ գործադիր մարմնի կազմակերպած աշխատանքային քննարկումների ժամանակ:

Անդրադարձ է կատարվել ռազմավարության մարտահրավերներին, սկզբունքներին, տեսլականին ու ակնկալվող արդյունքներին:

Նշվել է, որ առկա մարտահրավերները վերաբերում են խնամառության բարձր գործակցին, Երևանում տնտեսական ակտիվության կենտրոնացվածությանը և այլն: Ներկայացվել է, որ ռազմավարության հիմնական սկզբունքներն են՝ հասցեագրել աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի համապատասխանությունը, զբաղվածության և արտադրողականության զուգահեռ աճը, արտահանման խթանումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների աճը, հանրության մեջ աշխատանքի նկատմամբ ունեցած ընկալման փոփոխությունը: Անդրադառնալով ռազմավարության տեսլականին, նշվել է, որ այն միտված է ապահովելու զբաղվածության աճ՝ մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողականությամբ աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով:

Ինչ վերաբերում է գործողությունների ծրագրին, ապա պատասխանատուների ներկայացմամբ այն միտված կլինի ապահովել տարբեր ռազմավարական մակարդակների միջև կապը, ինչպես նաև արդյունքների շարունակական մշտադիտարկման և գնահատման արդյունավետությունը: Ակնկալվող արդյունքների մասով անդրադարձ է կատարվել մինչև 2031 թվականն աշխատանքային ռեսուրսի աճին, զբաղվածության կառուցվածքի փոփոխությանը, մարզային քաղաքներում զբաղվածության աճին և այլն:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ռազմավարության առանձին կետերի շուրջ, որոնք վերաբերել են ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածությանը, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, կրթության և աշխատատեղի կապին և այլն:

Այս համատեքստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ուղղություններով ռազմավարությունների համադրումը և պատասխանատուներին հանձնարարել՝ քննարկման արդյունքներով վերջնական տեսքի բերել ռազմավարության նախագիծը և ներկայացնել Կառավարության հաստատմանը:

Ամենից շատ դիտված

17:52 Մեռելի զդաչի, գիտնական ոջիլ. Աննա Հակոբյանի նոր գրառումը
17:35 Ազգին «կրթող» Աննա Հակոբյանն իր գրառման մեջ սխալ է կիրառել «մեղանչել» բառը
21:52 Վիճաբանություն՝ 19-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև․ վերջինը մահացած վիճակում հոսպիտալացվել է
16:57 Մեզ են փոխանցել ընդդիմության հեղաշրջման պլանը․ Ալեն Սիմոյան
18:30 Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից. փաստաբան
22:00 Բնակարան, 3 հողամաս, 51.5 մլն անկանխիկ, 16.5 մլն կանխիկ, 36 մլն եկամուտ․ Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
23:35 Ինքնամխիթարվեք նրանով, որ ես զուգընկերուհի եմ. Աննա Հակոբյան
14:20 Դե մենք, հատկապես մեր միջի ամենազարգացածները, մաքսիմալ կրթված ծնվում ենք, չգիտեի՞ք․ Աննա Հակոբյան
23:40 Իսրայելը հասել է պատմական հաղթանակի, որը կհիշեն սերունդները. Նեթանյահու
15:22 Սամվել Խաչատրյան կոչվածը ոչ միայն սեփական ընտանիքն է պղծել, այլև Ձեր. Փաշինյանը` Գարեգին Բ-ին