Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:31 09-12-2024

Բացվել է Հնդկաստանի բնիկ ցեղախմբերի յուրօրինակ արվեստի գործերի ցուցադրությունը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության «Մեկ շրջան, մեկ արտադրանք» նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել «Ցեղային արվեստ» ցուցադրություն-վաճառքի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը մշակույթի ոլորտում կայուն զարգացում է ապրում: Այս համատեքստում Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է Սարգիս Խաչատուրյանի Աջանտայի քարանձավներում արած կրկնօրինակների տպագրությունների ցուցադրությանը և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ առաջիկա ցուցադրության ծրագրին:

Նրա խոսքով՝ հայ-հնդկական մշակութային համագործակցությունն այսօր ընդգրկում է նաև յոգան՝ որպես հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության հասնելու արվեստ. «Յոգան համամարդկային արժեք է, որը նպաստում է ոչ միայն անհատական զարգացմանը, այլև մարդկանց միջև հոգևոր կապերի ամրապնդմանը։ Դրա վկայությունն են Հայաստանում շարունակաբար ստեղծվող յոգայի կենտրոնները և Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը»:

Ալֆրեդ Քոչարյանն առանձնահատուկ կարևորվել է համատեղ մշակութային ծրագրերի իրականացման շարունակականությունը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել, այլև համատեղ ջանքերով նոր հարթակներ ստեղծել մշակութային երկխոսության և փոխհարստացման համար։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել