Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԵԽ «Պատմությունը ճգնաժամում» խորագրով համաժողովին
copy image url

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԵԽ «Պատմությունը ճգնաժամում» խորագրով համաժողովին

Ներքին 4 ամիս առաջ - 19:26 09-12-2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արթուր Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-6-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է ԵԽ կողմից կազմակերպված «Պատմությունը ճգնաժամերում» խորագրով համաժողովին:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Եվրոպայում պատմության դասավանդմանը նվիրված չորրորդ համաժողովի կազմակերպիչներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է, որ նախաձեռնված աշխատանքը միավորում է պատմության ուսուցում իրականացնող ճանաչված մասնագետներին: Նրա խոսքով` համաժողովը կարևոր նշանակություն ունի այնպիսի միջավայրի ձևավորման համար, որտեղ պատմության ուսուցումը հիմնված է ժողովրդավարական մշակույթի և ընդհանուր արժեքների շուրջ համախմբման սկզբունքի վրա։

Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ համաժողովի այս տարվա խորագիրը՝ «Պատմությունը ճգնաժամում», միանգամայն համահունչ է ներկա իրականությանը:

«Մենք ականատես ենք լինում ուժի մտահոգիչ նորմալացմանը, ժողովրդավարական հաստատությունների նահանջին, ծայրահեղ ազգայնականության և պոպուլիզմի աճին, և այդ ճգնաժամին ավելանում են նաև ատելության խոսքն ու ապատեղեկատվությունը:

Հայաստանը շատ լավ ծանոթ է այս մարտահրավերներին։ Անվտանգության խնդիրներից բացի՝ մենք ամեն օր բախվում ենք մեր պատմության ու մշակութային ինքնության խեղաթյուրման տարբեր դրսևորումներին։ Մեր փորձը ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարող են խեղաթյուրված պատմական փաստերը սնել ատելությունը և նպաստել հակամարտությունների ցիկլերի շարունակությանը։ Պատմությունը պետք է ծառայի որպես ճշմարտության և փոխըմբռնման հիմք՝ խաղաղություն և հաշտեցում խթանելու համար, այլ ոչ թե հանդիսանա բաժանարար կամ մոլորեցնող օրակարգերն առաջ տանելու գործիք»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդգծել է նաև պետության կողմից հովանավորվող պատմության դասագրքերում ատելության խոսքի շեշտադրման խնդիրը, որը խրախուսում է տարածքաշրջանային գլոբալ ագրեսիան, անհանդուրժողականությունն ու ռասիզմը։ Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է ճշգրիտ և հավասարակշռված պատմության ուսուցման անհրաժեշտությունը, որը հարգում է բազմազանությունը և մերժում ատելության ու խտրականության բոլոր ձևերը՝ կանխելով էթնիկ զտումները, ատելությամբ մոտիվացված հակամարտությունները և մարդկության դեմ հանցագործությունները։

Նա տեղեկացրել է՝ դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով:

«Խաղաղության մշակույթը սկսվում է քաղաքացիներին կենտրոնացնող նորարար կրթությունից, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս քննադատաբար անդրադառնալ պատմությանը։ Հայաստանն այս գործին նվիրված է և աջակցում է նախաձեռնություններին, որոնք պատմական ճշմարտությունը դուրս են բերում առաջնագիծ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ այս առաքելությունում ընդգծելով Եվրոպայի խորհրդի դերակատարումը:

Ստրասբուրգ այցի շրջանակում Արթուր Մարտիրոսյանը նաև հանդիպում է ունեցել Եվրոպայում պատմության դասավանդման դիտարանի կառավարող խորհրդի ղեկավար Ալեյն Լամասուրի հետ: Համագործակցության հեռանկարները քննարկվել են նաև Մոնտենեգրոյի կրթության, գիտության ու նորարարության նախարար Անդելա Ջակսիչ-Ստոյանովիչի հետ առանձնազրույցում:

ԿԳՄՍ նախարարնի տեղակալն այցել է նաև ԵԽ երիտասարդության կենտրոն, որտեղ գործադիր տնօրեն Տոբիաս Ֆլեսենկեպերի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները: Նախարարի տեղակալը շրջել է կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ինչպես նաև հանդիպել այնտեղ դասընթացի մասնակցող ՀՀ ներկայացուցիչներին: Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը` շեշտելով, որ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում առանձնակի կարևորություն է տրվում երիտասարդական կենտրոնների ստեղծման և զարգացման, ոչ ֆորմալ կրթության դասընթացների կազմակերպման ուղղությանը:

Այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է նաև Ստրասբուրգի համալսարանի նախագահ Միխել Դենեկենի հետ, որի հետ քննարկվել են համագործակցության ուղղությունները` մասնավորապես կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը:

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ