Արտաքին 1 տարի առաջ - 10:53 09-12-2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 9-ին փակ դռների հետևում արտակարգ նիստ կանցկացնի՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից և երկրից նրա հեռանալուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտնել է, որ արտակարգ նիստը հրավիրվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ։

Նիստը կկայանա Նյու Յորքի ժամանակով 15:00-ին։

Սիրիայի հակակառավարական ուժերը Հոմսը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել են Դամասկոսը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է. նրանց ապաստան է տրամադրվել։

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սա պատմական պահ է սիրիացիների համար՝ կառուցելու ավելի լավ ապագա։ Նա նաև խոստացել է թույլ չտալ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն օգտվի Սիրիայում ստեղծված իրավիճակից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին