Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
copy image url

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Ներքին 4 ամիս առաջ - 09:00 09-12-2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։