Այսօր դեկտեմբերի 7-ն էր՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցը։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Երկրաշարժի հետևանքով տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:
Գյումրիում այսօր տեղի ունեցավ նաև երկրաշարժի հետևանքով ավերված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը, մինչդեռ նա Գյումրիում էր, իսկ ավելի ուշ մեկնեց Փարիզ և մասնակցեց Փարիզի Աստվածամոր տաճարի վերաօծմանը։
Հասկանանք, թե Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրը ինչով է զբաղվել Փաշինյանների ընտանիքը․
Առավոտյան Փաշինյանն իր տիկտոկյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ Աննա Հակոբյանը ձվածեղ էր պատրաստում։ «Աննա, տոլմայից պրծանք, հիմա էլ ձվածե՞ղ ես անում»՝ դիմելով կնոջը ասում էր Փաշինյանը։
Ավելի ուշ Փաշինյանները Վանաձորում, Սպիտակում և Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին, սակայն չեն սպասել և Գյումրում չեն մասնակցել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։
Հաջորդ մի քանի տեսանյութերում արդեն Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնում են Փարիզ, որտեղ մասնակցել են Աստվածամոր տաճարի վերաօծման արարողությանը։
Հիշեցնենք՝ Փարիզում Փաշինյանն
արժանացել էր դաշնակցին հարիր ընդունելության․ նրան և իր տիկնոջը դիմավորել են միայում ՀՀ դեսպանատան աշխատակիցները։ Անգամ Հայաստանի դեսպանը կառավարության ղեկավարին դիմավորելու չէր գնացել։