Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 22:31 07-12-2024

Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև. Վահան Կոստանյան

Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում:

«Մենք հավատում ենք, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացների վրա։ Բայց նաև հաշվի առնելով, որ Հայաստանը ավելի է մոտենում մեր արևմտյան գործընկերներին՝ այստեղ հավանաբար ես պետք է հարցս ուղղեմ. որտե՞ղ է Թուրքիան տեսնում իր արտաքին քաղաքականությունը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ Եվրոպական միության ու Արևմուտքի հետ հարաբերությունների մասով։

Ակնհայտ է, որ Հայաստանը ձգտում է մոտենալ Եվրոպական միությանը, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև»,-ասել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ