Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:02 06-12-2024

Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Բերդի բնակիչ 50-ամյա մի տղամարդ «Բերդի անտառպետության» տարածքում կատարել է ապօրինի ծառահատումներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նա հատել է թաց կանգուն տարբեր տեսակի 35 ծառ: Էկոպարեկային ծառայության աշխատակիցը չափագրել է ապօրինի հատած և «ՈՒԱԶ» բեռնատարում դասավորած փայտանյութը. ապօրինի ծառահատմամբ պետությանը պատճառվել էր շուրջ մեկ միլիոն 600 հազար դրամի վնաս:

Նույնատիպ օպերատիվ տեղեկություն Տավուշի բաժնում ստացվել է նաև նոյեմբերի 28-ին: Ստացված տեղեկությունն իրացնելիս նույն օրը ապօրինի ծառահատում կատարելու պահին «Նավուրի անտառպետության» տարածքում հայտնաբերվել է Գանձաքար գյուղի երկու բնակիչ: Նրանք ընդունել են արարքը և ցույց տվել հատած 18 ծառի կոճղերը: Մեքենայի սրահում էր նաև բենզասղոցը: Նրանք նաև հայտնել են, որ փայտանյութի մի մասը գտնվում է 50-ամյա գանձաքարցու առանձնատան տարածքում:

Երկուսն էլ ձերբակալվել են և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել