Սպորտ 1 տարի առաջ - 12:35 06-12-2024

ԱՊՕԷԼ-ի երկրպագուները մեծ թվով կժամանեն Երևան Նոայի դեմ խաղին

ԱՊՕԷԼ-ի PAN.SY.FI անվամբ հայտնի ուլտրասները մոտ 1000 հոգով կաջակցեն իրենց թիմին Երևանում։ Հայտնի է դարձել, որ ԱՊՕԷԼ-ը 1000 տոմս է ամրագրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հյուրերի համար նախատեսված սեկցիայում դեկտեմբերի 12-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի «Նոա» - ԱՊՕԷԼ հանդիպման համար։ Հարկ է նշել, որ կիպրական ամենատիտղոսակիր ակումբը միշտ հայտնի է եղել իր երկրպագուների հզոր աջակցությամբ։ Սա նշանակում է, որ հայ երկրպագուները սովորականից ավելի ակտիվ պետք է լինեն այս անգամ։ Հիշեցնենք, որ հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել tickets.noahfc.am կայքից։ Տոմսերի արժեքներն են՝ Արևմտյան տրիբունա՝ 5000 դրամ Արևելյան տրիբունա՝ 2000-3000 դրամ Հարավային/հյուսիսային տրիբունաներ՝ 500-1000 դրամ։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց