Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուների անունների հրապարակվելուց հետո մեկնարկել է թեկնածուների քարոզչությունը։ Թեկնածուները Գյումրիի փողոցներում ծանոթանում են քաղաքացիների հետ։
Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Անանյանը շրջել է քաղաքով, զրուցել գյումրեցիների հետ։
Լեւոն Անանյանը 33 տարեկան է։ 2021 թվականին եղել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի խորհրդականը։ Նա կրթություն ստացել է արտերկրում, մասնագիտությամբ իրավաբան է։
Մանրամասները՝ տեսանյութում։