Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 09:50 05-12-2024

Ո՞վ ա Գեղամ Նազարյանը. ես դրանց ոչ մեկին «պրիզնատ» չեմ գալիս. հարցում 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը դուրս է եկել խմբակցությունից։ Նա անկախ պատգամավոր կդառնա։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։ Ըստ այդ հայտարարության` վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից և առաջնահերթություններից։ Գեղամ Նազարյանն էլ իր հերթին նշել է, որ ավելի արմատական ընդդիմադիր է լինելու։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե իրենց կարծիքով` ինչու է Գեղամ Նազարյանը դուրս եկել «Հայաստան» խմբակցությունից։

Հարցվածների մեծամասնությունը նույնիսկ չճանաչեց պատգամավորին, մի մասն էլ նշեց, որ պետք է բոլորն էլ հեռանան և՛ իշխանականները, և՛ ընդդիմադիրները։

«Ո՞վ ա Գեղամ Նազարյանը»,- զարմացած ասաց մի տղամարդ։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ ամեն մեկն իր մասին է մտածում. «Ուռին ու բարդին, ամեն մարդ իր ա դարդին»,- ասաց նա։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ չի հետաքրքրվում իրենցով. «Քաղաքականությամբ չեմ զբաղվում, ոչ էլ հետաքրքրվում եմ իրենցով»,- պատասխանեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ բոլորին պետք է հեռացնել. «Դրանք սաղ էկել են, որ երկիրը քանդեն, դրանց սաղին պիտի լարել` Փաշինյանից սկսած»,- ասաց նա։

Մեկ այլ անցորդ էլ պատասխանեց. «Ոս վապշե դրանց «պրիզնատ» չեմ գալիս, էդ «Հայաստան» խմբակցությանը»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար