Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:38 04-12-2024

Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու պատճառ չունենք․ պայմանագրի շուրջ 90 տոկոսը համաձայնեցված է. Փաշինյան

Կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունը ապակայնունացնել․ այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե կան հրապարակումներ, որոնց հիմնական թեզն այն է, որ Հայաստանը կամ անձամբ ինքը՝ Փաշինյանը, ներքաղաքական նկատառումներից ելնելով՝ պետք է պատերազմ սկսեն Ադրբեջանի դեմ։

«Բայց ցանկացած շատ, թե քիչ որակավորված դիտորդ կարող է տեսնել, որ ընդհակառակը, հենց ներքաղաքական նկատառումներով մեզ՝ կառավարող թիմին և կոնկրետ ինձ ձեռնտու է, որ տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն։ Մեր արձագանքը պետք է լինի՝ չտրվել որևէ սադրանքի և անհոգնել պարզաբանել մեր դիրքորոշումը։ Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք»,- ասաց Փաշինյանը՝ կրկնելով ավելի վաղ արած իր հայտարարությունը՝ Հայաստանից Ադրբեջանի օկուպացրած տարածքները ռազմական ճանապարհով լուծելու խնդիր իր օրակարգում չկաԼ

«Բացառում եմ որևէ գործողություն ՀՀ-ի կողմից, որը նպատակադրված կլինի տարածաշրջանում իրադրությունը ապակայունացնելու։ Ավելին, մեր օրակարգում կա հարց ՀՀ-ի դեմ իրականացված ագրեսիաների դեմ 2021-22թթ-ի, և այո, մեր երկրի ավելի քան 200 քկմ տարածք օկուպացված է՝ տարբեր ժամանակներում, բայց մենք հայտարարել և հայտարարում ենք, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակագում չի լինելու, որովհետև, ինչպես ասացի, սահմանազտման գործընթացը հնարավորություն է տալիս բանակցային, իրավական հիմքի վրա այդ հարցերը լուծենք»։

Փաշինյանը նշեց նաև՝ մնում է վերջին ջանքը գործադել և ստորագրել խաղաղության պայմանագիրը և ընդգծեց՝ Խաղաղության պայմանագրի շուրջ 90 տոկոսը համաձայնեցված է։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում