Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 17:40 04-12-2024

Փաշինյանն ակնարկում է, որ էշ-նահատակվելու ռիսկ կա

Դեկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի հոռետեսություն տարածում, ի՞նչ է սա նշանակում։

Լավատեսները կասկածում են, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ է նշանակում «նահատակ» բառը։ Բառարաններում և թեզաուրուսներում «նահատակ» բառն ունի երկու կիրառում։ 1. Կրոնական առումով՝ նահատակը հավատի պաշտպանության համար զոհված մարդն է: 2. Փոխաբերական առումով՝ նահատակը որևէ գործի, գաղափարի համար պայքարում զոհվածն է:

Կրոնական առումով՝ բազմաթիվ քրիստոնյա ժողովուրդներ համարվում են ժողովուրդ-նահատակ, նկատի ունենալով, որ նրանք հավատի պաշտպանության համար գիտակցաբար բազմաթիվ զոհեր են տվել։ Այս շարքում առաջին տեղում են ղպտիները, որոնք շատ մեծաթիվ զոհեր են տվել։ Խաչակրաց արշավանքների մասնակից բազմաթիվ քրիստոնյա ժողովուրդներ ևս համարվում են նահատակ, քանի որ հարյուր հազարավոր զոհեր են տվել։ Բողոքական որոշ ուղղությունների կրողներ զանգվածային զոհեր են տվել հավատի պաշտպանության համար, նույնպես իրենց որակում են ժողովուրդ-նահատակ։ Ռուսները ժառանգել են արևելքում քրիստոնեության տարածման առաքելությունը, բազմաթիվ զոհեր են տվել այդ առաքելությունն իրականացնելիս, և իրենց համարում են ժողովուրդ-նահատակ։ Հայ ժողովուրդն էլ է բազմաթիվ զոհեր տվել քրիստոնեական հավատը պաշտպանելու համար։ Ամենահիշարժանն ու զանգվածայինը 1915-ի ցեղասպանությունն է, որի զոհերը սրբադասվել են 2015-ին։

Ազգ-նահատակ ձևակերպում աշխարհում գոյություն չունի։ Նախ՝ Արևմուտքում, աշխարհի մեծ մասում ազգ և պետություն բառերը նույնիմաստ են։ Պետությունների միջև պայմանագրերը կոչվում են միջազգային պայմանագրեր։ Միավորված ազգերի կազմակերպության անդամ են պետությունները։ Այսպիսի բազմաթիվ օրինակները վկայում են, որ ազգը և պետությունը նույնիմաստ են քաղաքական խոսույթում։ Մյուս կողմից՝ բոլորին է հայտնի, որ ազգի կամ պետության գոյության անհրաժեշտ պայմանը գաղափարն է, ազգային իդեալը, որի շուրջ ձևավորվում է պետությունը։ Բնականաբար՝ ազգային իդեալի կամ գաղափարի համար պետության, ազգի զինվորները կռվում են, զոհվում։ Բոլոր ազգերն էլ նահատակներ են տվել և այսօր էլ տալիս են իրենց ազգային իդեալը, գաղափարը պաշտպանելիս։ Այս առումով՝ ազգ-նահատակ ասելով, կարող ենք հասկանալ, որ իշխանությունը գիտակցաբար զոհաբերում է պետությունը հանուն գաղափարի։ Արդյո՞ք Փաշինյանը ազգ-նահատակ ասելով նկատի ունի, որ ՔՊ-ական իշխանությունը 6,5 տարի գիտակցաբար զոհաբերում է պետությունը։ Հանուն ի՞նչ գաղափարի։

Կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը չի հասկանում նահատակ բառի աշխարհում հայտնի և կիրառական իմաստը։ Հավանաբար՝ նա «նահատակ» բառով մեկ այլ արտահայություն գիտի՝ «էշ-նահատակ»։ Այսպես ասում են այն մարդուն, որը զոհվում է անիմաստ, չհասկանալով զոհվելու իմաստը։ Հետևաբար՝ նրան կարելի է անտեսել, հարգանքի տուրք չմատուցել։ «Էշ-նահատակը», սակայն, հակասական է, որովհետև նահատակվելը գիտակցված, համոզված, հերոսական արարք է։ Իսկ էշը խորհրդանշում է հիմարությունը, էշությունը՝ առանց հասկանալու արարքը։

Նկատենք, որ աշխարհում մեր Հայաստանի կամ մեր ազգի մասին կարծիք են կազմում ոչ միայն ըստ մեր պատմության և մշակույթի, այլ ըստ իշխանությունների վարքի։ Այսինքն՝ եթե Փաշինյանի նկատած աշխարհի ընկալումը վերաբերում է ոչ թե պատմական, այլ իրական Հայաստանին, ապա այն առաջին հերթին վերաբերում է ՔՊ-ական իշխանությանը։ Հետևաբար, ենթադրելի է, որ Փաշինյանն ազգ-նահատակ ասելով, նկատի ունի, որ աշխարհում կարծում են, թե ՔՊ-ական իշխանությունը այս 6,5 տարիներին ոչ չարամտորեն, այլ առանց հասկանալու է այնպիսի բաներ արել և անում, որոնց հետևանքով Հայաստանը էշ-նահատակ է դառնալու։

Կարճ ասած՝ եթե լուրջ ընդունենք Փաշինյանի խոսքերը, որ աշխարհն այս 6,5 տարում մեզ ազգ-նահատակ է ընկալում, և եթե հաշվի առնենք, որ ՔՊ-ական իշխանությունը քաղաքական ուղեգծի, դիրքորոշման փոփոխություն չի արել 2018-ից ի վեր, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի նահատակվելու ռիսկ կա։ Իսկ եթե այդպիսի ռիսկ չկա, ապա Փաշինյանը հերթական մեծ սուտն է տարածում, ենթադրաբար՝ չբարեկամների պատվերով։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված

20:29 Իմիշլիում պահանջում են Իլհամ Ալիևի հրաժարականը
10:20 Մահ հանքային ջրից․ ռուս գործարարի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլու հայց է ներկայացրել «Ջերմուկ գրուպի» դեմ․ Կոմերսանտ
23:46 ՔՊ-ի կողմից պաշտոնի առաջադրվելու համար պետք է ունենալ այնպիսի հանրային խոսք, որը նորմալ մարդիկ չկարողանան արտաբերել
13:20 Ջրատարներից մեկում հայտնաբերվել է գերեզմանատուն գնալուց հետո անհայտ կորած կնոջ դին
20:16 34-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է Արցախի նախագահի կողմից որպես պարգևատրում ստացած անվանական ատրճանակ․ shamshyan.com
13:11 ՔՊ-ն առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը
23:00 Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապը
14:35 4-5 օր է՝ ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գույքը
20:48 Միայն ե՞ս եմ, որ չեմ հասկանում Չարենցի թանգարանի մշակութային այս տիեզերական քաղաքականությունը
10:53 Աննա Մկրտչյանը ոչ թե «իրական», այլ՝ «իսկական» Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ նիստերի դահլիճում