45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը. Ժողովուրդ
copy image url

45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը. Ժողովուրդ

Մամուլ 7 ամիս առաջ - 07:15 04-12-2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի գործերով, սակայն ներկա իշխանությունները, որ բոլորի աչքի առջեւ թռիչքաձեւ հարստանում են, Աննա Վարդապետյանի աչքից վրիպում են:

Օրինակ՝ 2023 թվականին քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը ակնհայտորեն բարելավել է իր եկամուտները։ Տիգրան Ավինյանը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության շարքային անդամից 2018 թվականի իշխանափոխությունից-հեղափոխությունից հետո միանգամից փոխվարչապետ դարձավ եւ 2018 թվականին ներկայացրեց իր առաջին հայտարարագիրը: Այդ օրերին Տիգրան Ավինյանը հայտարարագրել է շուրջ 15 հազար ԱՄՆ դոլար եկամուտ, բայց ուներ ընդամենը 600 հազար դրամ եւ 2475 հազար ԱՄՆ դոլար։ Ավինյանի ներդրումներն արժեթղթերում կազմում էին 7000 ԱՄՆ դոլար։ Տիգրան Ավինյանը 2018 թվականին հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ ավտոտնակ։ 2018 թվականին ներկայացրել է նաեւ տարեկան հայտարարագիր՝ հայտարարագրելով շուրջ 13 միլիոն 771 հազար դրամ։

Համեմատելով այս 6 տարիների ընթացքում ստացած եկամուտները՝ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են՝ 2018 թվականին առկա 13 մլն դրամից դառնալով 45,5 մլն դրամ։

Համաձայն Տիգրան Ավինյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի Երեւանի այժմյան քաղաքապետն անցած տարի 45.4 մլն դրամ եկամուտ է ունեցել։ Այս եկամուտներից 20 մլն դրամը Երեւանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, 14 մլն դրամը ստացել է Երեւանի Կենտրոնում գտնվող ավտոտնակի վաճառքից։ Մնացած 11.3 մլն դրամը քաղաքապետը ստացել է Poolin կրիպտոմայնինգի հարթակից։ Բայց անգամ ավտոտնակի վաճառքի մեջ մամուլը կոռուպցիոն ռիսկեր էր տեսել: Ինչպես գրել էր FactorTV-ին, ավտոտնակի գնորդը «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ, «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ն է, որը համայնքային կառույց է։ Ավինյանի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2023 թվականին կրկնապատկվել է՝ դառնալով 3.62։ Նկատենք, որ 1 Bitcoin-ի արժեքն այս պահին հատել է 95 հազար ԱՄՆ դոլարի շեմը։
Քաղաքապետի մյուս կրիպտոարժույթները տարվա ընթացքում նույնությամբ պահպանվել են ինչպես 2022 թվականին՝ ADA Cardano՝ 1,483, Ethereum 5։

Երեւանի քաղաքապետը հայտարարագրել է իրեն չպատկանող, սակայն իր կողմից 90 օրից ավելի շահագործվող առանձնատունը (թերեւս ուրիշի անունով գրանցված՝ ինչպես «ավանդաբար» արվում է նման դեպքերում)։
Այսպիսով, գրեթե 3,5 անգամ ավելացված եկամուտներ ունի Տիգրան Ավինյանը, որի կուսակցության առաջնորդը օրուգիշեր խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից:

«Ժողովուրդ» օրաթերթը, այս եւ մամուլում հրապարակված այլ կոռուպցիոն կասկածները հաշվի առնելով, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեց. «Ավինյանը այս ընթացքում կոռուպցիոն որեւէ գործի շրջանակներում արդյոք հրավիրվե՞լ է իրավապահ որեւէ կառույց, թե՞ ոչ»: Բայց քաղաքապետարանից պատասխանեցին, թե հարցը իրենց տիրույթում չէ, իրավապահներին դիմենք: Դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազություն, բայց դեռ պատասխան չունենք: Կհրապարակենք` ստանալուն պես»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը