copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:45 03-12-2024

Դիլիջանի ղեկավարի իրավաբանը ևս օրենքը չգիտի, բայց երկուսն էլ շարունակում են պաշտոնավարել

Օրերս հայտնի դարձավ, որ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը հարազատ եղբորը համայնքային հողատարածք է վաճառել, սակայն դրա համար որևէ պատասխանատվության չի ենթարկվել, միայն տուգանք։

Համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հայտնել է, որ պատճառն իր՝ օրենքի չիմացությունն է եղել։

Դիլիջանի համայնքապետի այն արդարացումը, որ տեղյակ չի եղել, որ եղբորը հող վաճառելու վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ են գործում, հավատալի է, քանի որ բենզալցակայանում երկար տարիներ աշխատած մարդը, որը սեռը նշել էր «արու», դժվար թե ազատ ժամերին օրենք կարդար, բայց համայնքապետարանում իրավախորհրդատու կա, որը աշխատող է ու աշխատավարձ է ստանում, ու հիմա փաստացի՝ կա՛մ այդ մասին չի ասել համայնքապետին, կա՛մ ասել է, բայց բանի տեղ չեն դրել։

Oragir.News-ը կապ հաստատեց Դիլիջանի համայնքապետարանի լրատվական ծառայություն՝ պարզելու, թե արդյոք համայնքապետարանի որևէ պաշտոնյա այս գործարքի համար ազատվե՞լ է աշխատանքից կամ նկատողություն ստացե՞լ է։

«Այս պահին Դիլիջանում հողերի աճուրդային վաճառքին ցանկացած բնակիչ մասնակցում է, նույն ձև էլ համայքնապետի եղբայրն է մասնակցել, առանց որևէ գնի իջեցման կամ օրենքից դուրս միջոցառման։ Բայց այն հանգամանքը, որ իր եղբայրը համայնքի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում, դա պետք է փաստորեն Հակակոռուպցիոն կոմիտեով հստակեցվեր, ինչ-որ մեխանիզմներ կան, որոնցով կարգավորվում է այդ գործընթացը, դրանից հետո նոր միայն այդ գործարքը արվեր։

Իրականում՝ ոչ մի նման գործընթաց չի եղել՝ նկատողություն, աշխատանքից ազատել, որովհետև իրավախորհրդատուն էլ տեղյակ չի եղել դրա մասին։ Ոչ մեկը չի պատկերացրել, որ այդ պարզ գնումը հավելյալ գործընթացների պատճառ կդառնա։ Ուղակի՝ համայնքի ղեկավարին են 300.000 դրամի չափով տուգանել, այդքանով ամեն ինչ ավարտվել է։

Եթե իրավախորհրդատուն էլ տեղյակ լիներ գործընթացի մասին, հնարավոր է նախապես ասեր, որովհետև շատ կոմպետենտ անձնավորություն է, բայց հավանաբար տեղյակ չի եղել»,- ասաց համայնքապետարանի մամուլի խոսնակը։

Դիտարկմանը, որ մինչև համայնքապետը կստորագրի և կկնքի տվյալ որոշումները, դրանք նախ տարբեր բաժիններով են անցնում, իրավախորհրդատուն է նայում և առկա խնդրիների մասին զեկուցում համայնքապետին, մամուլի խոսնակն այսպես արձագանքեց.

«Քաղաքաշինության բաժինն է զբաղվում։ Աճուրդների մասնակցության անձինք կան, որոնք կոնկրետ զբաղվում են այդ հարցերով՝ աճուրդի մասնակցել, վճարումներ անել և այլն։ Հավանաբար չեն պատկերացրել, որ կարող է նման բան լինել։ Եթե Դուք այդ փաստաթղթերն էլ նայեք, ամբողջությամբ օրենքի սահմանում է, մարդը գնացել, դիմել է... Անտեղյակության խնդիր է, ոչ թե դիտավորություն»։

Ճշտող հարցին՝ գործարքը չեղարկվե՞լ է, թե՞ ոչ, Դիլիջանի համայնքապետի մամուլի խոսնակը պատասխանեց.

«Չի չեղարկվել, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեից դրա դեմ որևէ փաստաթուղթ չկա, որ առ ոչինչ համարվի»։

Ավելի վաղ հայտնելէինք, որ 2024 թվականի մայիսին Դիլիջանի համայնքապետարանը դեպի Իջևան տանող ճանապարհին գտնվող հողակտորն օտարելու համար աճուրդ է հայտարարել: Աճուրդին միայն ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի եղբայրը՝ Սասուն Սարգսյանն է մասնակցել, հաղթել է մեկնարկային ամենացածր գնով: 1 քառակուսի մետրը 7000 դրամով համայնքապետի եղբորն է անցել 1650 քառակուսի մետր համայնքային հողատարածք, որը հասարակական կառուցապատման նշանակություն ունի:
Նշենք, որ համայնքապետը նաև աճուրդային հանձնաժողովի նախագահն է և աճուրդի արդյունքներով եղբորն անցած հողամասն օտարելու մասին որոշումն անձամբ է ստորագրել:
adv_banner

Ամենից շատ դիտված

16:09 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը դատապարտվեց ազատազրկման
17:52 Վանաձորում բախվել են մարդատար «Gazel»-ն ու «Nissan X-Trail»-ը. կան վիրավորներ. shamshyan.com
13:50 Գազանանոցից՝ ԵՊՀ, այստեղից՝ անհայտ ուղղությամբ․ ԵՊՀ մարքեթինգի ապագան վտանգված է
19:58 Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է. shamshyan.com
19:21 Լոռու բնակավայրերից մեկում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ. shamshyan.com
21:00 Վրաստանի շուկան ենք զարգացնում․ Հայաստանում դեղերի դեֆիցիտն ավելի է սրվելու
09:48 Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
17:37 Վերահսկել բոլորի եկամուտները․ հայտարարագրման գործընթացի մասին
23:30 36 ժամ ջուր չի լինելու
21:17 Նրա դատավարությունն ամբողջությամբ կաֆկայական է լինելու․ Բորիս Ակունինը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի